Ստամբուլի Հալքալը թաղամասում հունիսի 8-ի վաղ առավոտյան անհայտ անձանց կողմից պայթեցվել է ոստիկանության ավտոբուսը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանական ավտոբուսը անցնելիս է եղել Մեհմեդ Աքիֆ հիվանդանոցի մոտով:

Նախնական տեղեկություններով` վիրավորված 15 հոգու մեջ են նաեւ պայթյունի պահին այդ տարածքով անցնող քաղաքացիներ: