ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների հետ Կիեւի ղեկավարության զրույցից հետո ուժեղացել են Կիեւի խիստ հռետորությունը եւ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունները, հայտարարել են ռուսական ԱԳՆ-ը:

«Ուշագրավ է այն փաստը, որ ուկրաինական իշխանությունների խիստ հռետորությունը եւ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների ակտիվացում է նկատվում հուլիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ԱՄՆ փոխնախագահ Ժոզեֆ Բայդոնի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի միջեւ կայացած հեռախոսազրույցից հետո», - ասվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանությունում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Կիեւին կոչ է անում դադարեցնել քաղաքացիական օբյեկտների եւ բնակելի թաղամասերի գնդակոծությունը եւ մտածեն հասարակ մարդկանց կյանքի պահպանության համար:

«Կրկին կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների եւ բնակելի թաղամասերի գնդակոծությունը, վերջապես մտահոգվեն հասարակ մարդկանց կյանքի պահպանության համար», - ասվում է հայտարարության մեջ: