Մոլդովայի հեռուստառադիոարձակման համակարգող խորհուրդը հինգշաբթի կես տարով դադարեցրել է «Ռոսիա-24» հեռուսաալիքի հեռարձակման լիցենզիան:
Խորհուրդը նաեւ պատժամիջոցներ է կիրառել 4 մոլդովական ընկերությունների նկատմամբ, որոնք հեռարձակում են ռուսական «Առաջին ալիքի», «RTR Planeta» եւ REN TV հեռուստատեսությունների հաղորդումները;
Որոշման պատճառը «Լրատվական ծրագրերի ընթացքում բազմակարծության ապահովման բացակայությունն է», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գործակալությունը մեջբերում է խորհրդի անդամներից մեկի՝ Դինա Չոկանի խոսքը: Նա մասնավորապես, նշել է, որ «Ռոսիա-24» հեռուստաալիքի վերլուծական ծրագրերում ուկրաինական հակամարտության վերաբերյալ միայն մեկ տեսակետ է ներկայացված:




























