30-ամյա իռլանդացուն դատարանը տուգանել է 2000 եվրոյով իր նախկին ընկերուհու էջին ուղղված վիրավորական գրառման համար:
Դուբլինի կենտրոնական քրեական դատարանը լսումների ընթացքում պարզել է, որ տղամարդը վիճել է իր նախկին ընկերուհու հետ 2011թ.՝ կասկածելով նրան դավաճանության մեջ եւ հեռացել է՝ իր հետ վերցնելով աղջկա բջջային հեռախոսը:
Հեռախոսում գտած հաղորդագրությունները հաստատել են այն փաստը, որ աղջիկը հանդիպել է մեկ այլ երիտասարդի հետ: Դրանից հետո տուգանված իռլանդացին աղջկա անձնական էջին վիրավորական գրառում է կատարել, հաղորդում է ТСН-ն:
Շուտով տղամարդը կալանավորվել է: Դատախազները աննախադեպ քայլի են դիմել եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել: Նման արարքի համար պատիժը առաջինն է դատական պրակտիկայի պատմության ողջ ընթացքում:





























