Հյուսիսային Կորեայի իշխանությունները այդ երկրի արդյունաբերական համալիրի հետ համատեղ արգելել են Choco Pie թխվածքաբլիթները ներառել աշխատակիցների օրեկան ճաշացանկի մեջ:
Փհենյանում կարծում են, որ թխվածքաբլիթները մարմնավորում են արեւմտյան կենսակերպը: Որոշիչ դեր է խաղացել նաեւ այն փաստը, որ Choco Pie-ը երկրի ստվերային շուկայում մեծ պահանջարկ վայելող ապրանք է դարձել:
Ամենօրյա սննդակարգում թխվածքաբլիթներով ապահովվող աշխատակիցները սկսել են վաճառել դրանք ցանկացողներին սպեկուլյատիվ գներով: Մեկ թխվածքի արժեքը հասնել է 700 վոնի (0,7 դոլար) հյուսիսկորեացու 3000 վոն (3դոլար) միջին աշխատավարձի պայմաններում, հաղորդում է Rosbalt-ը:
Հաղորդվում է նաեւ քաղցրավենիքի ամսական ստվերային շրջանառությունը կազմել է 2.5 մլն հատ (նման վիճակագրական տվյալների մեթոդաբանությունը չի նշվում):
Հարավային Կորեայում ծնունդ առած աղանդերը որոշվել է փոխարինել տեղական արտադրության շոկոլադով: Աշխատակիցների ամենօրյա սննդակարգում առկա արագ պատրաստման արիշտայի եւ նրբերշիկների նկատմամբ արգելք չի դրվել:




























