Թուրքիայի Կոնիա նահանգի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հունիսի 8-ի առավոտյան  «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող անձանց դեմ գործողություններ է իրականացրել:

Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ` 4 նահանգներում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 14 հոգի:

Ձերբակալվածներից մեկը, տեսնելով իրեն լուսանկարող լրագրողին, ասել է. «Ինձ լուսանկարելիս, ոստիկաններին էլ հետս լուսանկարեք»: