Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են վառելիքի եւ էլեկտրականության սուբսիդավորումը,ինչը հանգեցրել է բենզինի գնի 78% աճի։ Առաջիկա հինգ տրում էլեկտրականության գինը կրկնակի կբարձրանա։
Տվյալ պահին պետությունը էլեկտրականությունը վաճառում է իր արտադրանքի արժեքի 50%-ից էլ պակաս, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եգիպտոսում հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի խափանումները, իսկ գոյություն ունեցող էլեկտրացանցերի սպասարկման որակը եւ նորերի կառուցման տեմպերը զգալի նվազել են:
Վերլուծաբանները նշում են, որ Կահիրեն պատրաստում է մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակը կարող է դառնալ տրանսպորտի ուղեվարձի, բենզինի եւ պարենի սուբսիդավորման վերանայումը:




























