Երկու ներկայացումները, որոնք պետք է բացեին միջազգային թատերական փառատոնը Ավինյոնում հուլիսի 4-ին, չեղյալ են հայտարարվել: Այդպես թատերական խմբերը հայտնել են իրենց դժգոհությունը Ֆրանսիայում սոցիալական պաշտպանության համակարգի ռեֆորմի առթիվ:

Գործադուլն արձագանք է դարձել Ֆրանսիայի կառավարության առաջարկին դերասանների համար սահմանել սոցիալական ապահովման հիմնադրամիվճարումներ, ինչպես նաեւ հերթական պայմանագրի ավարտից հետո վճարումներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին իր աջակցությունն է հայտնել մշակույթի աշխատակիցներին ու հիշեցրել է առաջարկի մասին արհիմիությունների հետ կառավարության խորհրդատվությունների վերաբերյալ:

Միջազգային թատերական փառատոնը Ավինյոնում անց է կացվում 1947թ.-ից ի վեր ամեն տարի: