Երկու մահապարտ-ահաբեկիչ շաբաթ՝ հուլիսի 5-ին, ինքնապայթեցվել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող վարչական ստորաբաժանումներից մեկում, հաղորդում է  «Ալ-Արաբիան»:

Միջադեպը տեղի է ունեցել Եմենի սահմանի մոտ գտնվող Շարուրա քաղաքում: Փոխհրաձգությունից հետո, խուսափելով հետապնդումից, երկու զինյալներ թաքնվել են Շարուրայի վարչական շենքում, որտեղ նրանց շրջապատել են անվտանգության ուժերը: Այնուհետեւ զինյալները գործարկել են պայթուցիկ սարքեր:

Շաբաթ առավոտյան Եմենի հետ սահմանին հարձակման ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել են 6 զինյալ եւ Սաուդայան Արաբիայի անվտանգության ծառայության երկու աշխատակից, նշում է  «Ռեյթեր» գործակալությունը:

Տեղական իշխանությունների խոսքով՝ միջադեպի համար պատասխանատու են «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման ակտիվիստները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: