Աթենքում առաջին ատյանի դատարանն անօրինական է ճանաչել DEI պետական էներգետիկ ընկերության աշխատակիցների գործադուլը եւ վճռել է անմիջապես դադարեցնել այն, փոխանցում է Աթենքի նորությունների գործակալությունը: Դատարանի նիստն ավարտվել է գիշերը։

Գործադուլը կազմակերպած GENOP եւ «Սպարտակ» արհմիությունների դեմ հայցը ներկայացրել էր էներգետիկ ընկերության ղեկավարությունը: Դատարանի վճռից հետո  ղեկավարությունը հայտարարել է, որ «սպասում է դրա կատարմանը»:

Հուլիսի 5-ը եւ 6-ը ազգային  մամուլում հայտարարվել են աշխատանքային օրեր: Հունաստանի բարեփոխումների նախարարի եւ էլեկտրոնային կառավարության որոշումը հրապարակվել է «Կառավարական թերթում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Եթե էներգետիկները հրաժարվեն դադարեցնել գործադուլը, կառավարությունը կհայտարարի նրանց քաղաքացիական մոբիլիզացման մասին, եւ մամուլը  ծանուցումներ կհրապարակի գործադուլի արգելքի վերաբերյալ: