Նյու-Յորքում կայացել է հոթ-դոգ ուտելու ամենամյա միջազգային մրցաշարը: Կանոնների համաձայն, մրցույթի մասնակիցները 10 րոպեի ընթացքում պետք է հնարավորինս շատ նրբերշիկով հաց ուտեն: Նման միջոցառման երկրպագուների թիվը չի զիջում տեղական բասկետբոլային թիմի երկրպագուների թվին. Նրանք խրախուսում են որկրամոլներին, ինչպես պրոֆեսիոնալ մարզիկներին:
Արդյունքում կանանց պայքարում հաղթել է Միկի Սադոն՝ առաջ անցնելով «Սեւ այրի» մականունով բազմակի չեմպիոնոհի Սոնյա Թոմասին: Հաղթողը գրանցել է 34 հոթ-դոգ արդյունքը, հաղորդում է «Ռոսիա 24»-ը: Տղամարդկանց պայքարում սենսացիա տեղի չի ունեցել. ինչպես միշտ ամենաշատ հոթ-դոգ կերել է Ջոու Չեսթնատը, ում անվանում են պարզապես «Ծնոտ»: 2013թ. վերջինս ռեկորդ էր սահմանել՝ ուտելով 69 հոթ-դոգ: Այս տարի, սակայն, 8 հոթ-դոգով քիչ արդոյւնք էր ցույց տվել: Հաղթանակից հետո Չեսթնետը խոստովանել է, որ կարող էր եւ ավելի շատ ուտել, սակայն եղանակը խանգարել է: Նրա խոսքով՝ հովացած նրբերշիկները անձրեւի ժամանակ ուտելը ոչ մի բավականություն չի պատճառում:




























