Խաղողի էլիտար տեսակի 30 ողկույզների փունջը Ճապոնիայում գնել են 550 հազար իենով (մոտ 5,4 հազար դոլար), հայտնում է NHK հեռուստաալիքը։

Այս տարվա առաջին աճուրդում ներկայացվել է խաղողի 34 ողկույզ: Ամենաթանկը վաճառվել է  550 հազար իենով (5,4 հազար դոլար): Սա ամենաբարձր գինն է 2008 թ.-ից, երբ սկսել են անցկացնել  խաղողի տվյալ տեսակի աճուրդները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ տեսակը սկսել են ստանալ  1990-ականների կեսերին` Իսիկավա պրեֆեկտուրայում, նոր տեսակը գրանցվել է 2007 թ.: Այն խաղողի  սովորական տեսակներից տարբերվում է սուտակի անսովոր կարմիր  գույնով եւ խաղողի հատիկի չափով` 3 սմ տրամագծով: Խաղողի յուրաքանչյուր հատիկի քաշը 20 գ է: 

Այս տարվա  գինը նախորդ տարվանը գերազանցել է 1,5 հազար դոլարով: մասնագետները դա բացատրում են այս տարվա բերքի վառ  գույնով:

Գնորդը պսակադրությունների պալատի սեփականատերն է, որտեղ հարսանեկան արարողություններ են տեղի ունենում: Նա բացատրել է այդ գնման անհրաժեշտությունը նրանով, որ «նորապսակները պետք է ողջ կյանքի հիշողություն ունենան, տարվա այդ ժամանակ ամեն անգամ նրանք կնայեն խաղողին եւ կհիշեն իրենց հարսանիքը. դա կօգնի երկար պահպանել սերն ու երջանկությունը»: