«Ալ-Քաիդայի» ահաբեկիչները այֆոններն են ու Samsung սմարթֆոնները ռումբի վերածելու եղանակ են գտել, ուստի Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի օդանավակայանների անվտագության ծառայությունները այդ սարքերը մանրամասն զննության են ենթարկում, հաղորդում է Evening Standard լոնդոնյան թերթը:
Անցյալ չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների օդանավակայաններում Վաշինգթոնի խնդրանքով ԱՄՆ ուղղորդվող չվերթների ուժեղացված միջոցառումներ են ներդրվել: Այդ քայլերը պայմանավորված են Սիրիայում եւ Եմենում գործող ահաբեկիչների կողմից ԱՄՆ տեղափոխվող ինքնաթիռները պայթեցնելու սպառնալիքներով, հաղորդում է «Իտառ-Տասս»-ը:
«Ինչպես հայտնի էր դարձել, մտահոգություններ կան, որ «Ալ-Քայիդայի» հետ կապված ահաբեկիչները բջջային հեռախոսները թաքնված ռումբերի վերածելու միջոց են մշակել: Ամերիկացի պատշոնատար անձինք կոնկրետ մատնանշել են սմարթֆոնները, ներառյալ՝ iPhone եւ Samsung Galaxy-ն, որոնք պետք է լրացուցիչ ստուգում անցնեն անվտանգության ծառայության կողմից Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից դեպի ԱՄՆ ուղղորդվող թռիչքներում հաճախորդների վայրէջքի ժամանակ», - հաղորդում է պարբերականը:
Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ բրիտանական օդանավակայաններում, այդ թվում՝ լոնդոնյան Հիթրուո եւ Գաթվիկ, անվտանգության ծառայությունները ուղեւորների անձնական զննում են անցկացնում, այդ թվում նաեւ` նրանց սմարթֆոնների եւ նոթ-բուքերի:





























