Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործի գցելու հետեւանքով, որը եղել է ավտոմեքենաներից մեկում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի բոլոր մանրամասները: