Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչիի գլխավորությամբ, վերսկսել է «վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 հիմնական անդամներ եւ Գերմանիա) ներկայացուցիչների հետ համընդգրկուն համաձայնության մշակման խորհրդատվությունները: Այդ մասին այսօր՝ հուլիսի 5-ին, հայտարարել է իրանական ISNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Արագչին հանդիպել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Հելգա Շմիդի, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իրանական բանակցողները ակնկալում են վերջնական համաձայնագիրը պատրաստել մինչեւ հուլիսի 20-ը՝ լուծելով առկա բոլոր հակասությունները, մասնավորապես, համաձայնագրի իրականացման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակության պնդմամբ ուրանի հարստացման սահմանափակումները:





























