Քալիֆորնիայում շատ գործարարներ, հատկապես նրանք, ովքեր աշխատում են էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իրենց ծրագրերը խիստ գաղտնի են պահում՝ ընդհուպ մինչեւ ապրանքը շուկա դուրս բերելը։
Թոմաս Սուարեսը մեկն է նրանցից։ Նա նոր 3D տպիչ է մշակում, սպասում է իր գյուտի պատենտին եւ առայժմ հակված չէ դրա մասին մանրամասներ պատմելու։
Սակայն գյուտարարը վստահեցնում է, որ իր սարքը 10 անգամ արագ կաշխատի ներկայիս տպիչներից: Ինչպես եւ իր շատ գործընկերներ, նա լավատեսորեն է տրամադրված: Սակայն Թոմաս Սուարեսի ընդհանրությունը մյուս գործարարների հետ այսքանով ավարտվում է: Նա 15 տարեկան է եւ արդեն՝ փորձառու գործարար:
Դասերից առաջ եւ հետո նա աշխատում է 3D տեխնոլոգիայի վրա կամ ծրագրեր գրում սմարթֆոնների եւ Google Glass ակնոցների համար, որն ինքը չի հանում դպրոցից դուրս, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա սեփական ընկերություն ունի` CarrotCorp-ը, որը հիմնադրել է 11 տարեկանում, երբ սկսել էր ծրագրեր գրել:
Ներկայումս իր ամենահայտնի ծառայությունը կոչվում է Bustin Jieber ` խաղ սմարթֆոնների համար, որը օգտվողներին հնարավորություն է տալիս «խփել Ջասթին Բիբերին այնքան, մինչեւ վերջինս բղավի»:





























