Ռուսաստանը դադարեցրել է Ղրիմից սպառազինության ու տեխնիկայի փոխանցումը Ուկրաինա: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Ռուսական գերատեսչությունում պարզաբանել են, որ դադարեցումը պայմանավորված է երկրի արեւելքում ուկրաինական ուժայինների ակտիվ գործողություններով, որի արդյունքում խաղաղ բնակչներ են զոհվում, ինչպես նաեւ կործանվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, հաղորդում է Lenta.ru-ն:

«Տվյալ որոշումը (տեխնիկայի փոխանցման դադարեցման մասին) կգործի մինչեւ Ուկրաինայի արեւելքում ուկրաինացի ուժայինների ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորումը», - հայտարարել է ԱԳՆ-ը:

Մայիսի վերջին ՌԴ պաշտպանութան փոխնախարար Դմիտրի Բուլգակովը հաղորդել էր, որ Ուկրաինան ունեցվածքի դուրսբերումը կավարտի մինչեւ տարվա վերջ: