Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին Թուրքիան զբաղված է իմիտացիաներով: Թուրքական Taraf պարբերականի հրապարակմանը, թե սեպտեմբերին հնարավոր է՝ հայ-թուրքական սահմանը բացվի, այսպես արձագանքեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Բլեֆ է, Թուրքիան իմիտացիաներով է զբաղված 100-ամյակի շեմին, նրանք սահմանը չեն բացի, դա անհնար է: Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում կլինի ուժեղ իշխանություն: Այսօրվա թույլ իշխանությունների դեպքում դրա մասին խոսելն ավելորդ է»,- ասաց նա:

Նշենք, որ թուրքական պարբերականը հուլիսի 3-ին հրապարակել էր, որ վարչապետ Էրդողանի հանձնարարականով սեպտեմբերին հնարավոր է՝ բացվի հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի ԱԳՆ-ում այսօր հերքեց այդ տեղեկությունը: