Ֆիլադելֆիայի արեւմուտքում շաբաթ լույս գիշերը բռնկված ուժեղ հրդեհի արդյունքում 4 երեխա է զոհվել, հիմնովին ոչնչացվել է 8 շինություն, 42 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:

«Ես հասցրեցի միայն արթնանալ, վերցնել երեխաներին եւ դուրս փախչել տնից: Կրակը հսկայական արագությամբ մեկ տնից մյուսն էր տարածվում», - պատմել է ականատես Քեյշա Բերջեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունը եւ հակահրդեհային ծառայությունները զբաղվում են հրդեհի բռնկման պատճառների քննությամբ: