Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքի փողոցներից մեկում ընթացքի ժամանակ ավտոբուս է բռնկվել։ Զոհվել է մեկ ուղեւոր, շատերը վիրավորվել են, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Ավտոբուսի ուղեւորների եւ տուժածների ճշգրիտ թիվը դեռ չի հաղորդվում: Վիրավորները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն, սակայն ոստիկանությունը միտումնավոր հրկիզում է կասկածում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ թղթակցի` ավտոբուսը շատ չի վնասվել: Մի քանի նստատեղեր են այրվել, կոտրվել են ապակիները, սակայն ընդհանուր առմամբ մեքենան շատ չի տուժել:





























