«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում խորհրդարանի շենքի մոտ պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Սա արդեն մեր երկրորդ հարձակումն է խորհրդարանի շենքի վրա եւ մենք կշարունակենք այդ գործողությունները», - հայտարարել է «Աշ-Շաբաբի» ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta.ru:
Նշվում է, որ պայթյունի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորվածներ: Այժմ ճշգրիտ թիվն է ճշտվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոգադիշոյում նախագահական շենքի մոտ հզոր պայթյուն էր տեղի ունեցել:





























