Չինկան Գուանսի նահանգում հրշեջները ջրահեռացման հորից կով են հանել: Այդ մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph» թերթը: Կովի տերը, ով ներկայացել է Խուան անունով, հրշեջներին կանչել է դեպքի վայր: Օգտագործելով պարաններ ու փոքրի վերամբարձ կռունկ՝ արտակարգ իրավիճակների տեղական ծառայության աշխատակիցները  հանել են վախեցած կենդանուն եւ տեղափոխել են անվտանգ վայր:

Խուանի խոսքով՝ նա կովի հետ քայլում էր փողոցով, սակայն հանկարծ նա փախել էր: Տղամարդը երկու օր շարունակ փնտրել է կենդանուն, որից հետո լսել էր կենդանու բառաչը ջրահեռացման հորից: