Սլավյանսկում բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը, ուժայինները սկսել են քաղաքի կենսագործունեության վերականգնումը։

ՈՒՆԻԱՆ-ին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վալերի Գելետեյը եւ գլխավոր շտաբի բանակի գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել են, որ Սլավյանսկի քաղխորհրդի շենքին բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը։

«Պարոն նախագահ, գերագույն հրամանատար, գրոհայիններից Սլավյանսկն ազատելու ձեր հրամանը կատարված է: Այս րոպեներին Սլավյանսկի քաղխորհրդի շենքի վրա  բարձրացվել է  Ուկրաինայի պետական դրոշը», - հայտարարել է Գելետեյը: Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի նախագահի հանձնարարությունը Սլավյանսկ քաղաքի սոցիալական եւ ոստիկանության ծառայությունների աշխատանքը վերականգնելու մասին կատարվել է:

Նախագահը հայտարարել է, որ ողջունում է զինվորականներին, եւ հանձնարարել է մինչեւ վերջին օրը պարգեւատրման ներկայացնել այն ուկրաինացի զինվորներին, ովքեր  աչքի են ընկել Նիկոլաեւկա, Սեմյոնովկա  բնակավայրերը եւ Սլավյանսկ քաղաքն ազատագրելիս: