Մայրաքաղաքային ոստիկանությունը բացահայտել է ինտիմ իրերի խանութի հանդուգն գողությունը:
Պապերնիկի փողոցի ինտիմ իրերի շուրջօրյա խանութի վրա հարձակումը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Մոտ 04:00 ժամին երկու տղամարդ են ներխուժել խանութ եւ ատրճանակի սպառնալիքով 30-ամյա վաճառողին փակել պահեստում: Ավազակները 90 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ իրեր են գողացել:
Հուլիսի 2-ին հաջողվել է ձերբակալել ավազակներից մեկին՝ 24 ամյա ուզբեկին, հաղորդում է NTV-ն:
Ձերբակալված խոստովանել է, որ ընկերոջ հետ խանութ է մտել, իր ծանոթին նվեր գնելու համար: Սակայն երիտասարդները գումար չեն ունեցել եւ որոշել են իրը անվճար ձեռք բերել:





























