Ստամոքսում անտանելի ցավերից բողոքող թայվանացի կինը ապշել է, երբ բժիշկները նրա ստամոքսում ինքնահոս են գտել: Բրիտանական «Metro»-ն գրում է, որ կինը 6 ամիս շարունակ տառապել է սուր ցավերից, մինչեւ օտար մարմինը չի հեռացվել Թայվանի մայրաքաղաք Թայբեյի հիվանդանցներից մեկում:
Կնոջ թերապեւտը չի կարողացել գտնել խնդիրը, որի հետեւանքով կինը դեպրեսիայի մեջ է ընկել: Այնուհետեւ էնդոսկոպիկ ռենտգեն անցնելուց հետո նրա ստամոքսում գրիչ է հայտնաբերվել: Բժիշկները կարծում են, որ այդ օտար մարմինը եթե մի փոքր ավել մնար կնոջ օրգանիզմում, ծանր հիվանդության կամ նույնիսկ մահվան պատճառ կարող էր դառնալ: Կինը պատմել է, որ չի հիշում՝ ինչպես է կուլ տվել գրիչը, սակայն խոստովանել է, որ դա կարող էր լինել քննություններից հետո կազմակերպված երեկույթի ընթացքում:





























