Հավայան կղզիներում պաշտոնապես թռիչքուղի է բացվել չճանաչված թռչող օբյեկտների համար։ Թռիչքուղու երկարությունը 24  մետր է։

«Աստղային այցելուների Հավայան արգելոցը» աշխարհում երկրորդն է, որը պաշտոնապես բացվել է այլմոլորակայիններին երկիր հրավիրելու նպատակով: ՉԹՕ-ների համար առաջին թռիչքուղին բացվել էր 1967թ.` Կանադայի Սենտ Պոլ քաղաքում:  

Բրիտանական «The Daily Mirror»-ը գրում է, որ Հավայան կղզիներում տեղի բնակիչները բնական ճանապարհով՝լավայից ձեւավորված այդ վայրի մաքրում եւ օծում են իրականացրել։ Այն գտնվում է Կալապանայում` «Քեռի Ռոբերտի բարի»  մոտ: Բարի սեփականատիրոջ օգնական Հարի Հոֆելդն ասել է. «Դա վեճերի տեղիք է տալիս, ծիծաղելի է որոշ մարդկանց համար կամ հիմարություն` մյուսների: Մենք խելագարներ չենք, մենք բացսիրտ ենք: Քեռի ռոբերտը այլմոլրակայիններին  անվանում է մեր բարեկամներ եւ ընկերներ»: