10-րդ դարի փոքր հմայիլը՝ «Թորի մուրճը», հայտնաբերվել է վերջերս դանիական Լոլան կղզում: Ավելի վաղ հազարավոր նման գտածոներ հայտնաբերվել են ողջ Հյուսիսային Եվրոպայում, սակայն միայն Լոլանի օրինակի վրա գրառում կա:

«Մուրճը» հայտնաբերել է Կոբելեւ բնակավայրում տեղացի Թորբեն Խրիստյանսենը: Նա իր գտածոյի մասին հայտնել է հնագետ Անդերս Ռասմուսենին Լոլանի եւ Ֆալսթերի թանգարանից:

«Մուրճը» պատրաստված է բրոնզից, վրան արծաթի, ինչպես նաեւ ոսկու հետքեր կան: Մի կողմից այն զարդանախշված է, մյուս կողմում գրառում կա: «Թորի մուրճերը» համարվում են պաշտպանական հմայլիներ, որոնք կրել են սկանդինավցի կանայք ու տղամարդիկ, հաղորդում է «Գիտությունը եւ կյանքը»:

Սակայն շատ հետազոտողներ ավելի վաղ կասկած են հայտնել, որ հմայիլները մուրճի տեսք ունեն: Ոմանք նշում էին, որ պոչը շատ կարճ է, ոմանք նշում, թե հարվածող հատվածը համաչափ չէ:

Նոր գտածոն կարող է ցրել այդ կասկածները: Լոլանի «մուրճի» վրա գրառում է «Hmar x is»՝ «Սա մուրճ է»: Ընդ որում հնագետը նշում է, որ գրառումն անող մարդը, հավանաբար, անգրագետ է եղել: Նա մեկ տառ բաց է թողել «մուրճ» բառը գրելիս, քանի որ ճիշտ գրամամբ այն «Hamar» պետք է լիներ: