Ռուսաստանում զինվորների համար հատուկ պլանշետ է ստեղծվել, գրում է «Վեդոմաստին»։
Սարքի յուրահատկություններից են տեխնիկական հատուկ հնարավորությունները. այն ընդունակ է աշխատել մինչեւ 30մ խորությամբ ջրի տակ, -22-ից +55 ջերմաստիճանի պայմաններում։ Գաջետի կորպուսը պաշտպանված է փոշուց եւ խոնավությունից, այն ամուր է, աշխատում է հայրենական օպերացիոն համակարգով: Նորույթի գլխավոր հատկանիշը հատուկ կոճակն է, որը թույլ է տալիս անջատել պլանշետում եղած կապի փոխանցման հասանելի բոլոր սարքերը: Մյուս առումներով գաջետը ոչնչով չի տարբերվում շուկայում եղած մյուս պլանշետներից, այդ պատճառով էլ երկու տարբերակով է թողարկվելու` զինվորականների համար եւ սովորական:
Սարքը ստեղծել են «Ռոստեխ»-ի կազմում ընդգրկված մասնագետները: Ըստ հաստատության ղեկավար Դմիտրի Պետրովի` նման պլանշետների թողարկումը աշխատանքի հեռանկարային ուղղություն է, քանի որ ռազմական գերատեսչությունը շահագրգռված է ժամանակակից սարքերի մատակարարմամբ, որոնք ապահովում են տեղեկությունների պաշտպանված փոխանակում:





























