Ռնգեղջյուրի ձագը, որին փրկել էին որսանենգների կողմից մորը սպանելուց հետո, աստիճանաբար վերականգնվում է: Այդ մասին գրում է «BBC» կայքը: Հերթյե մականվամբ կենդանուն տեղափոխել են Հարավային Աֆրիկայում կենդանիների պաշտպանության կենտրոն, որի աշխատակիցները սուրոգատ մոտ կարգավիճակում ընտրել են ոչխարի:

«Այս տխուր պատմությունը երջանիկ ավարտ ունի: Ռնգեղջյուրի ձագը, որը վնասվածք էր ստացել, տեսել է, թե ինչպես են որսանենգները սպանում իր մորը, այժմ վերականգնման ճանապարհին է: Վայրի բնությունից նրան հեռացրել են մայիսին: Ձագը լաց էր լինում մոր մարմնի կողքին: Նրան տեղափոխել են կենդանիների պաշտպանության կենտրոն, որի աշխատակիցնրը նրան հանձնել են սուրոգատ մորը՝ ոչխարի»,- նշվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ այժմ ձագը վազում է ջայլամների հետեւից: