Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Իսրայելի գործողությունները «Ազատության նավատորմի» դեմ հանգամանալիք հետաքննություն են պահանջում:
«Ընդհանրապես, խաղաղ նավի դեմ նման գործողություններն անթույլատրելի են: Ինչ վերաբերում է չեզոք ջրերում նման գործողություններին, դա առանձին հարցեր է առաջացնում եւ, անխոս, ուշադրության կարիք ունի»,- ասել է Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում:
Իսրայելցի զինվորականները մայիսի 31-ին գրոհել էին միջազգային նավատորմը, որը մարդասիրական բեռներ եւ իրավապաշտպանների էր տեղափոխում Գազայի հատված: Գործողության ընթացքում զոհվել էին 9 հոգի, հարյուրավորները վնասվածքներ էին ստացել:


























