Թաթարստանում վթարի է ենթարկվել Բուգուլմա-Կազան չվերթն իրականացնող «Ռոբինսոն» թեթեւ ուղղաթիռը, հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեում:
«Նախնական տվյալներով, օդաչուն հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Կատարվածի հանգամանքները ճշտվում են», պատմել են գերատեսչությունում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մոտ 15:00-ին, ուղղաթիռը պատկանում է «ԱԿ ԲԱՐՍ ԱԷՐՈ» ընկերությանը: Տեղի ունեցածի փաստով ստուգումներ են անցկացվում:





























