Ամերիկյան Ինդիանա նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլի կենտրոնական շրջաններից մեկում առնվազն 7 մարդ է վիրավորվել հրաձգության արդյունքում, փոխանցում է «Ասոշիեյթեդ Պրեսը»՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Broad Ripple շրջանում, տեղական ժամանակով ժամը 02.30: Պատահարի արդյունքում վիրավորվել են 6 տղամարդ եւ մեկ կին: Հաղորդվում է, որ տղամարդկանցից մեկը ծայրահեղ վիճակով անմիջապես տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց: Տեղական իշխանությունների խոսքով՝ մնացած տուժածների կյանքի վտանգ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը փորձում է հաստատել կրակողի անձը, ինչպես նաեւ հանցագործության հնարավոր շարժառիթները: Ներկա պահին ոստիկանությունն արդեն ավարտել է դեպքի վայրի ստուգումն ու ականատեսների հարցաքննումը:





























