«Արթուր» փոթորիկը, թուլանալով մինչեւ տրոպիկական ուժեղ քամու մակարդակի, հասել է Կանադայի ափերին: Այդ մասին շաբաթ հայտնել են Փոթորիկների հետազոտությունների կանադական կենտրոնից:
Տարերային աղետը հորդառատ անձրեւներ է առաջացրել ու քամի, որի արագությունը հասնում է 110 կմ/ժ-ի: Վատ եղանակային պայմանների պատճառով Նոր Շոտլանդիա եւ Նյու-Բրանսուիկ նահանգներում ավելի քան 150 հազար սպառող մնացել է առանց հոսանքի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սպասվում է, որ այդ նահանգներում օրվա ընթացքում 140 մմ տեղումներ են լինում: Քամու արագությունը տրոպիկական փոթորիկի էպիկենտրոնում կազմում է 110 կմ/ժ, փոթորիկը շարժվում է հյուսիս: Նոր Շոտլանդիայում, Նյու-Բրանսուիկում, ինչպես նաեւ Արքայազն Էդուարդի կղզի նահանգում, փոթորիկի նախազգուշացում է հայտարարվել:
Սովորաբար Ատլանտիկայում փոթորիկների սեզոնը տեւում է հունիսի 1-ից նոյեբերի 30-ը: Ինչպես սպասվում է, 2014թ.-ին այն այդքան էլ ակտիվ չի լինի: Կանխատեսումների համաձայն՝ Ատլանտիկայում 8-13 տրոպիկական փոթորիկ տեղի կունենա: 3-6-ն ուժեղ փոթորիկի կվերաճեն, իսկ մեկը Սաֆիր-Սիմփսոնի հինգ բալ սանդղակով երրորդ մակարդակի կհասնի:




























