ԱՄՆ-ի Պրիստոնյան համալսարանի դասավանդող պրոֆեսոր Դանիել Ալենը ավել կետ է հայտնաբերել անկախության ամերիկյան հռչակագրի բնօրինակում, որը կարող փաստաթղթի ընկալման լուրջ դժվարություններ առաջացնել: Այդ մասին գրում է «The Telegraph» թերթը:

Պրոֆեսորի խոսքով՝ հաջորդող հրապարակումներին ավել կետը չկա:

«Կետը տպավորություն է ստեղծում, թե ակնհայտ ճշմարտություների ցուցակն ավարտվում է կյանքի, ազատության եւ երջանկության ձգտման իրավունքի թվարկմամբ»,- հայտարարել է Ալենը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Սակայն նրա խոսքով՝ այդ բառերին հաջորդող արտահայտությունն այն մասին, թե պետությունը պետք է էական դեր խաղա այդ ազատությունների ձեռքբերման գործում, պակաս կարեւոր չէ:

«Նախադասության տրամաբանությունը կայանում է նրանում, որ շարժումն ընթանում է անհատական իրավունքների արժեքներից դեպի պետության կարեւորություն, որն այդ իրավունքները պաշտպանող գործիք է հանդիսանում: Տրամաբանությունն անհետանում է, եթե կա այդ կետը»,- պատմել է Ալենը: