Չինաստանը նոր սերնդի ատոմային սուզանավ ունի, որը նախատեսված է ատոմային հարվածների համար, հաղորդում է «The Washington Times»-ը՝ վկայակոչելով Ռազմավարական գնահատականների միջազգային կենտրոնի հրապարակած զեկույցը:

Ամերիկացի ռազմական տեսաբան Ռիք Ֆիշերի խոսքով՝ հաջորդ սերնդի ԱՍ-ի փորձնական մոդելը Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ռազմածովային ուժերում հայտնվել է Ցինդաոյի ստորջրյա նավարկության ակադեմիայի շնորհիվ:

«Այս մոդելը կարող է նշանակել նոր սերնդի սուզանավերի ծառայության համար կադրերի պատրաստման լուրջ աշխատանքների սկիզբ»,- համարում է փորձագետը:

Բացի այդ, Չինաստանը երկու նոր սուզանավ է կառուցում «Type-094» եւ «Type-096» բալիստիկ հրթիռների տեղափոխման համար: Իրենց հերթին Ասիայում գտնվող ռազմական աղբյուրները հաղորդում են, որ 2020թ.-ին կկարողանան շահագործել «Type-093s» 6 սուզանավ եւ երկու «Type-095s»: