Ճապոնիայում ավելի քան 2000 մետաղական ցուցանակ են գողացել կամուրջների վրայից եւ թունելներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Պետությանը հասցված վնասը գնահատվում է մոտ 900 հազար դոլար:

Վանդալիզմի առաջին դեպքը գրանցվել է ընթացիկ տարվա ապրիլին Սիմանե նահանգում. տեղացի ոստիկանները հայտնաբերել էին, որ մի քանի կամուրջների վրայից անհետացել են մետաղական ցուցանակները: Այդ պատճառով որոշվել էր ստուգումն անցկացնել ողջ երկրի տարածքում: Պարզվել էր, որ Ճապոնիայի 8 նահանգներում 2006 ցուցանակ է անհետացել: Ամենավատ իրավիճակը տիրում էր Ֆուկուի նահանգում Հոնսյու կղզու վրա: Այնտեղից 762 ցուցանակ էր անհետացել:

Ցուցանակիների մի մասը պղնձից է, ուստի իշխանությունները ենթադրում են, որ դրանք կարող էին գողանալ վաճառքի համար: Հաղորդում են նաեւ, որ ցուցանակները շարունակում են այս պահին էլ անհետանալ՝ չնայած ճապոնական ոստիկանության փորձին խանգարել հանցագործներին: Առավել հաճախ չարագործները գործում են Ճոպանիայի նոսր բնակեցված վայրերում: