Ուկրաինացի զինվորականները վերահսկում են Դոնեցկի մարզի Սլավյանսկ եւ Կրամատորսկ քաղաքները: Այդ մասին նշվում է հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, այդ բնակավարյերում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով արդեն սկսում են վերականգնել ենթակառույցները. Կարգավորվել է սննդի մատակարարումը, խմելու ջրի եւ այլ հումանիտար օգնության տրամադրումը տեղի բնակիչներին:
Սկսվել է նաեւ տեղի բնակչությանը կենսթոշակների, կրթաթոշակների եւ աշխատավարձերի վճարման համար անհրաժեշտ միջոցների հետ կապված խնդիրների լուծման գործընթացը:
«Ահաբեկիչների ջոկատներն ապառազմականացվել են, սակայն շարունակվում են հարձակումներն ուկրաինացի զինվորականների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Չճշտված տվյալների համաձայն՝ ռուսամետ ակտիվիստներն ուկրաինացի զինվորականները լքել են քաղաքը ծանր բախումներից հետո:





























