Գնացեք եւ հանգիստ զբոսնեք Ազատության հրապարակում՝ հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի խորհուրդ տվեցին պատգամավորներ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն ու ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում վերջերս տեղի ունեցած միջադեպերին։ Երբ լրագրողներից մեկը նկատեց, թե ինքն էլ է հանգիստ զբոսնել Ազատության հրապարակում, կատարել իր մասնագիտական պարտքը, սակայն բերման է ենթարկվել ոստիկանություն, Գագիկ Մինասյանն արձագանքեց՝ այդ դեպքում պետք է դատի տալ բերման ենթարկած ոստիկանին։

«Ես էլ եմ համաձայն, եթե մարդը հանգիստ իր համար զբոսնում է եւ մեկը, անկախ նրա պաշտոնից, ծեծում է այդ մարդուն, ապա պետք է դատարանի առաջ կանգնի»,-ասել է լրագրողների հետ հանդիպման եկած մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը՝ հավելելով, թե իրենք՝ իշխանությունները, «հանգիստ զբոսնող քաղաքացիներից չեն վախենում»։