ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները Մայամիում ավարտվել են ողբերգությամբ, երբ նավամատույցի մոտ 3 զբոսանավ են բախվել: Բախման հետեւանքով 4 մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի ուշ երեկոյան, Միացյալ Նահանգների Անկախության օրվան նվիրված հրավառությունից անմիջապես հետո, երբ ծով դուրս եկած զբոսանավերը մատույցներ էին վերադառնում:
Զոհերից երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: Եւս երկու մարմին դուրս են բերել ջրից հաջորդ օրը:
Ֆլորիդայի իշխանությունները սկսել են հետաքննություն բախման պատճառները պարզելու համար:





























