ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարում է, որ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ֆոնի վրա արեւմտյան առաջնորդները պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «հստակ ազդանշան» ուղարկեն:
«Ես կարծում եմ, որ նա կարող է վտանգավոր լինել: Այնպիսի մարդը, ինչպիսին Պուտինն է, միշտ մինչեւ վերջ գնում է»,- Քլինթոնի խոսքերը մեջբերում է «Bild am Sonntag» թերթը, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը Բեռլինում կներկայացնի իր հուշերի գիրքը, որտեղ, մասնավորապես, նա ուշադրություն է հատկացրել ռուս ղեկավարի հետ հարաբերություններին: Քլինթոնը ենթադրում է, որ «Ուկրաինայում արդի ագրեսիային» պատասխան պետք է դառնա արեւմտյան երկրների ընդհանուր դիրքորոշումը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի քաղաքական առաջնորդը փակի Եվրոպայի հետպատերազմական սահմանները»,- հայտարարել է նա: Պետդեպարտամենտի նախկին ղեկավարի եւ հնարավոր է ԱՄՆ-ի հաջորդ նախագահի թեկնածուի խոսքով՝ ուկրաինացիների մեծամասնությունը կցանկանար ապրել անկախ երկրում, որը կամուրջ կհանդիսանար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:





























