Կանադական Լաբրադոր-Սիթի քաղաքում ութ հոգի 30 մլն դոլար է շահել «Lotto Max»-ի խաղարկությունից:
Հաղթողներից մեկի՝ Քելի Թրիքայի խոսքով՝ նա իր գործընկերների հետ աշխատանքից հետո լոտոյի տոմս էր գնել: Շահումի մասին իմացել է շահող մյուս ընկերոջ հաղորդագրությունից:
Թրիքան նաեւ նշում է, որ հաջողակ տոմսի բոլոր տերերը շոկի մեջ են, որ միլիոնատերեր են դարձել:





























