Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ Դոնբասում միակողմանի հրադադար այլեւ չի լինելու: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ հրադադարի միակողմանի հրադադար այլեւս չի լինելու: Այդ կարող է տեղի ունենալ միայն զինյալների կողմից զենքը հանձնելու, գերիներին ազատելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությամբ ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողություն հաստատելու դեպքում»,- УНН-ի փոխանցմամբ՝ ասել է Լիսենկոն:





























