Հուլիսի 5-ի երեկոյան Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզի ածխահանքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Փլատակների տակ առնվազն 17 հանքափոր է մնացել: Այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, պայթյունի պահին հանքում 20 մարդ է եղել: Առայժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել 3 հանքափորի:

Փրկարարներն ազոտի օգնությամբ փորձում են ցրել հանքում կուտակված գազը:

Հունիսի սկզբին նման միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Յանշիտայի ածխահանքում, որը տեղակայված է Չունցին քաղաքից ոչ հեռու: Այդ ժամանակ պայթյունի հետեւանքով 22 մարդ էր մահացել: