ԱՄՆ-ից հոթ-դոգ ուտելու աշխարհի եռակի չեմպիոն Սոնյա Թոմասը՝ Սեւ այրի մականունով, զիջել է տիտղոսը: Հուլիսի 5-ին Նյու Յորքում անցկացված միջազգային հերթական մրցույթում հաղթել է 28-ամյա ճապոնուհի Միկի Սուդոն: Նա 6 հատով ավելի է կերել իր մրցակցից:
47-ամյա նրբիրան ամերիկուհին (նա 44.4 կգ է կշռում) չի կարողացել առաջ անցնել իր՝ ավելի երիտասարդ եւ աթլետիկ (56 կգ) ճապոնուհի մրցակցից: Թոմասը կերել է 27 եւ 3/4 հոթ-դոգ, իսկ Սուդոն՝ 34:
Հատկանշական է, որ անցյալ տարի Թոմասը ռեկորդ էր սահմանել՝ ուտելով 45 հոթ-դոգ: «Հաղթանակը միակ տարբերակն էր,- խոստովանել է Ցունամի մականունով Միկի Սուդոն:- Եվ ես այսօր չէի պատրաստվում առանց դրա տուն վերադառնալ»:
Ճապոնուհին, ով ներկայում բնակվում է Լաս Վեգասում, այս տարի մասնակցել է եւս մեկ՝ միայն նրբերշիկ ուտելու միջազգային մրցույթի: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ ժամանակ նա հեշտությամբ առաջ էր անցել իր մրցակցուհիներից՝ ուտելով 113 նրբերշիկ:











