Բելգիայի աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները հազիվ թե կարելի է մխիթարական համարել:

Գործազրկության մակարդակը հասել է վերջին 9 տարիների ընթացքում ռեկորդային՝ 8.8% ցուցանիշի: Այս կերպ, այս տարվա ցուցանիշները գերազանցել են 2005 թվականի նույն ժամանակահատվածի թվերը:

2013 թվականի վերջին եւ 2014-ի առաջին եռամսյակի ընթացքում տղամարդկանց շրջանում գործազրկությունն աճել է 0.4%-ով: Նույն ժամանակահատվածում անգործ կանանց թիվը չի փոխվել: Այս մասին գրում է Euromag-ը՝ հղում կատարելով La Capitale-ին:

Ցուցանիշների ամենակտրուկ աճը գրանցվել է երիտասարդության շրջանում: Այս տարվա սկզբին նրանց շրջանում գործազրկության մակարդակն աճել է 26.3%-ով:

Փորձագետները նաեւ նշում են, որ գործազրկության ցուցանիշով առաջին տեղում բելգիական Ֆլանդրիայի շրջանն է: