Ազգային ժողովում սկսվել է 2009 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Ներկայացնելով 2009 թվականի բյուջեի կատարողականը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյսանը նշեց, որ 2009-ի տվյալներով, արտաքին պարտքը ՀՆԱ համեմատությամբ կազմում է 36 տոկոս, 2008 թվականի 13,2 տոկոսի փոխարեն: Նա ուշադրությունը հրավիրեց կառավարության ճգնաժամից դուրս գալու քայլերի վրա:
Ըստ այդմ, հակաճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու համար, 2009-ին կառավարութունը ներգրավել է հետեւյալ վարկային միջոցները. Համաշխարհային բանկից` շուրջ 760 մլն դոլար, որից 350 մլն ստացվել է 2009 թվականի ընթացքում, Արժույթի միջազգային հիմնադրամից` 500 մլն դոլար, Ասիական Զարգացման բանկից` 80 մլն դոլար, Եվրամիության հետ երկարատեւ աշխատանքների արդյունքում հստակ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի բյուջեին 100 մլն եվրո աջակցություն տրամադրելու, իսկ Ռուսաստանից 500 մլն դոլար:
Վարչապետը նաեւ ներկայացրեց, թե ինչ հակաճգնաժամային ծրագրեր են իրականացվել՝ բիզնես միջավայրը լավացնելու եւ փոքր ու միջին ընկերություններին աջակություն տրամադրելու համար: Այսպես. 200-ին Հայաստանում, ընդհանուր առմամբ, վերանորոգվել է 411 կմ ճանապարհ, 2008-ի 163 կմ-ի փոխարեն: 2010 թվականի ապրիլին, վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Երեւանի ՋԷԿ-ը, որը 2,5 անգամ ավելի քիչ բնական գազ է ծախսում՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
2009 թվականին Գյումրիում կառուցվել է 22 բազմաբնակարանային շենք` 1056 բնակարաններով, իսկ Սպիտակում 220 բնակելի տուն: Պետբյուջեի միջոցներով ավարտին է հասցվել Ստեփանավան քաղաքի 3 բազմաբնակարանային շենքերի եւ Մարալիկի թիվ 34 շենքի 20 բնակարանների շինարարական աշխատանքերը: Աղետի գոտում կատարվելիք աշխատանքերի համար տրամադրվել է 25 մլն դրամ:
«Հենց այս միջոցառումների արդյունքում 2009 թվականի կեսին տնտեսական անկումը, որ կազմում էր 18 տոկոս, նվազեց մինչեւ 14,4 տոկոսի, իսկ 2010 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում նկատվել է 7,2 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Սարգսյանը:
Վարչապետը նաեւ ներկայացրեց 2010 թվականի ծրագրերը, որոնք իրականացման փուլում են գտնվում: Նրա խոսքով, աշնանը շահագործման կհանձվի Հրազդանի ՋԷԿ-ի նոր՝ 5-րդ էներգաբլոկը, որի արժեքը 450 մլն դոլար է եւ արտադրած էլեկտրաէներգիան ամբողջությամբ արտահանվելու է, ինչը կնպաստի առեւտրայի կայունությանը: Շարունակվում են նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները:
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային ծրագրի տեխնիկա-տնտեսական զեկույցի հիման վրա, արդեն ավարտվում է առաջին հատվածի նախահաշվիային դոկումենտացիան: Այս տարի նվազագունը 50 մլն դոլարի աշխատանքեր կիրականացվեն: «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման համար շարունակվում են բանակցություններ տարվել ներդրողների հետ, եւ 2010 թվականի ընթացքում արդեն կմեկնարկվեն աշխատանքերը»,-ասաց վարչապետը:


























