Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին ծննդյան տոնի կապակցությամբ, ընդգծել է, որ Նազարբաեւի՝ Եվրասիական տնտեսական միության(ԵՏՄ) գաղափարի կյանքի կոչումը «դարակազմիկ նշանակություն ունի»:

Բացի այդ, Պուտինը նշել է Նազարբաեւի հսկա ներդրման մասին Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում, ինչպես նաեւ ակտիվ համատեղ աշխատանքի հույս է հայտնել:

«Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Նազարբաեւի՝ Եվրասիական տնտեսական միության գաղափարի կյանքի կոչումը դարակազմիկ նշանակություն ունի: Ռուսական պետության ղեկավար վստահություն է հայտնել, որ 2015թ.-ի հունվարի 1-ից ԵՏՄ ստեղծման մասին ընդհանուր որոշումը նպաստելու է դրա կազմի մեջ մտնող ժողովուրդների բարեկեցության աճին»,- Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է Պուտինի ուղարկած շնորհավորական հեռագրի բովանադակությունը:

Ավելի ուշ հեռախոսով կապ հաստատելով Նազարբաեւի հետ՝ Ռուսաստանի նախագահը նրա հետ քննարկել է եվրասիական միջավայրում ինտեգրացիոն համագործակցության որոշ կողմեր: