Ռուս զբոսաշրջիկը, Քենիայում հրազենային վնասվածք ստանալով, վախճանվել է, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Անցյալ գիշեր «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները երկու հարձակում են գործել Քենիայի արեւելքում: Ահաբեկչության հետեւանքով զոհվել 29 մարդ:

Իրավապահների տեղեկությունների համաձանյ՝ զբոսաշրջիկը գնդակոծության տակ է հայտնվել Մոմբասիի պատմական տեսարժան վայրեր այցելության ժամանակ:

Կնոջը տեղափոխել են հիվանդնաոց, որտեղ նա վախճանվել է ստացած վնասվածքներից: