Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը համարում է, որ ԱՄՆ-ն ընթանում է սխալ ուղիով, ցույց է տվել երկրի Անկախության օրը «Angus Reid Global» (ARG) կանադական կենտորնի կողմից անցկացված հարցումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կենտրոնը խնդրել է քաղաքացիներին պատասխանել հարցի, արդյոք երկիրը ճիշտ ուղով է ընթանում եւ որքան լավատեսորեն կամ վատատեսորեն են տրամադրված ապագայի նկատմամբ: ԱՄՆ-ի բնակչության միայն 38 տոկոսն է համարում, որ երկիրը ճիշտ ուղի է ընտրել: Ընդ որում ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության միայն 15 տոկոսն է լավատեսական կանխատեսումներ անում, իսկ 66 տոկոսը մտահոգված է, թե ինչ է տեղի ունենալու երկրի հետ հետագայում:

Բացի այդ հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 45 տոկոսն է դեմոկրատական ազատությունների մակարդակը բարձր կամ միջինից բարձր գնահատում: Մյուս 55 տոկոսն ընտրել են պատասխանի այլ տարբերակներ՝ «բավական լավ», «միջինից ցածր», «շատ վատ»:

Դրա հետ մեկտեղ հարցվածների մեծամասնությունը դրական է գնահատել  Հիվանդությունների կանխման կենտրոնի(78 տոկոս) եւ ՆԱՍԱ-ի աշխատանքը: Առավել քիչ ամերիկացիներ են դրական գնահատել կոնգրեսի(25 տոկոս) եւ սենատի(29 տոկոս) գործունեությունը: