Վիետնամի ՌՕՈՒ Մի-171 ռազմատրանսպորտային ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայրաքաղաք Հանոյի ծայրամասում:
Հուլիսի 7-ին ուղղաթիռն ընկել է դաշտում՝ բանում Հոալակ թաղամասից 500 մ այն կողմ:
Reuters-ը հայտնում է, որ տասից ավելի զինծառայողներ են զոհվել:
Առայժմ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել Մի-171-ում: Ըստ ականատեսների` դեպքի վայրից վիրավորներին տարել են շտապօգնության տասը մեքենաներ:
Վթարի հետեւանքով վնասվել են հարեւանությամբ գտնվող սեփական տները: Ըստ զինվորականների` տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել:
Շրջանի զինվորական հրամանատարությունը հավելել է, որ այժմ պարզվում են միջադեպի պատճառները եւ հանգամանքները:





























